Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Արյան խմբաքանակ է անհրաժեշտ

Արյան խմբաքանակ է անհրաժեշտ
03.10.2020 | 13:15

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են. «Հարգելի հայրենակիցներ, կրկին ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովման համար: Արյան բանկն աշխատելու է այսօր և վաղը` առավոտյան ժամը 9:00-ից մինչև 15:00: Խնդրում ենք մոտենալ անձնագրով: Դոնորների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը ստորև: Խնդրում ենք տարածել գրառումը»:

Դիտվել է՝ 1406

Մեկնաբանություններ